Աղվերանում տեղի ունեցավ միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման աշխատաժողով՝ ՄԿՈԻ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ, խորագրով: Երկօրյա աշխատաժողովը իրականացվում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, People in Need-ի կողմից և Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Աշխատաժողովին մասնակցում էին ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, էկոնոմիկայի նախարարությունների կրթական ենթակառուցվածքների, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչները:

Աշխատաժողովին մասնակցումէր նաև Արթիկի պետական քոլեջի տնօրեն` Աննման Ղուլիջօղլյանը:
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հանդես են եկել զեկուցներով։ Մասնավորոպես, ներկայացվել են ՄԿՈՒ համակարգի մարդահրավերներն ու գործատուների ներգրավվածության լավագույն փորձը, բացահայտվել աշխատաշուկայի և կրթության կապերի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև նախանշվել զարգացման այն ուղղություններն ու մեխանիզմները, որոնք կնպաստեն Հայաստանում տնտեսության և տարածքային համաչափ զարգացմանը, մրցունակ կադրեիր պատրաստմանը և աղքատության հաղթահարմանը։ Հանձնաժողովի առաջնահերթություններից էին նաև կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, հետագա ծրագրերի սինխրոնացումն ու համագործակցային նոր հնարավորությունների ուրվագծումը։
Աշխատաժողովը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից՝աշխատաշուկա» ծրագրի մաս է կազմում:

Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Արթիկի պետական քոլեջը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: