«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիր
Շիրակի մարզում միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և մասնավոր սեկտորի միջև սիներգիայի բարելավման նպատակով People in Need միջազգային կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ զարգացնում է ՄԿՈՒ հաստատությունների հմտությունները և ներդնում ՄԿՈՒ-մասնավոր սեկտոր համագործակցության նոր մեխանիզմներ, աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ)կարճաժամկետ, ոչ-ֆորմալ դասընթացներ՝ տեքստիլ ու գյուղատնտեսության ոլորտների ուղղությամբ։
Ծրագրի գործընկերներն են Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, Ջի-Այ-Զեթը (GIZ-Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) և Զբաղվածության պետական գործակալությունը։
Շիրակի մարզի 4 ՄԿՈւ հաստատությունների՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի, Արթիկի պետական քոլեջի և Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակազմը «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում մասնակցել է 96 դասարանային ժամ տևողությամբ 6 մոդուլային դասընթացների։
Դասընթացների ընթացքում հաստատությունների մասնագետները խորացված ուսանել են կարիերայի խորհրդատվության առանձնահատկությունները, հաղորդակցության և շուկայավարման հիմունքները, ռազմավարական պլանավորում և այլ թեմաներ։ Բացի այդ GIZ-ի հետ համատեղ իրականացվել ուսումնական այց որի նպատական էր դուալ կրթության իրականացման հաջողված փորձի ներկայացումը։ Մասնկավոր սեկտորի հետ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար 4 ՄԿՈՒ հաստատությունների վարչական կազմի համար իրականցվել է բիզնես հաղորդակացության վերապատրաստում։
Մասնավոր և հանրային սեկտորի հետ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով երկխոսության պլատֆորմ ձևաչափով անցկացվել է երկօրյա աշխատաժողով։ Աշխատաժողովի ընթացքում ՄԿՈՒ հաստատությունները և բիզնես սեկտորի ներկայացուցիչներն համատեղ մշակել են ԱՀՈՒ կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացները։ 2021 թվականի մայիսից ՄԿՈւ հաստատությունները և գործընկեր բիզնես կազմակերպություններն համատեղ պիլոտավորվելու են կարճաժամկետ դասընթացները, իսկ սեպտեմբերին՝ երկարաժամկետները։
«Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում բովանդակային և կրթական մեխանիզմների զարգացմանն ուղղված աշխատանքներից բացի իրականացվում են նաև հանրային կապերի, հաղորդակցության բարելավման, հաստատության բրենդավորման, կայքերի պատրաստմանն ուղղված միջոցառումներ։
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Արթիկի պետական քոլեջը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հեռ․ համար
(+374) 24453798 (+374) 93444141Էլ․ հասցե
[email protected] [email protected]Copyright 2020. All rights reserved by gHost Services