Արթիկի պետական քոլեջը մասակցել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրին։ Ծրագրի նպատակն է մասնագիտական կրթության բարելավմամբ՝ նպաստել Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Ծրագրի շնորհիվ Արթիկի պետական քոլեջում ներդրվել են ֆորմալ (երկարաժամկետ) և ոչ ֆորմալ (կարճաժամկետ) կրթական ծրագրեր՝ մշակված աշխատանքի վրա հիմնված ուսուցման հիմքով։
Ծրագրի շրջանակում քոլեջը «Գրին Ֆուդ» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացնում է «Ջերմատնային տնտեսություն»՝ ագրոնոմ, բույսերի պաշտպան որակավորմամբ կրթական ծրագիրը։ Դասընթացի տևողությունը 5 ամիս է։

«Վոլյում Գրուպ» ՍՊԸ-ի (Արթիկի ձեռնոցի գործարանի) հետ իրականացնում է «Տեքստիլ արտադրություն»՝ տեխնիկ որակավորմամբ կրթական ծրագիր։ Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս։
«ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացնում է «Կարի արտադրության տեխնոլոգիա»՝ դերձակ որակավորմամբ կրթական ծրագիր։ Դասընթացի տևողությունը 3 ամիս է։

Կրթական ծրագրի շրջանակում գործնական դասընթացներն անցկացվում են ինչպես հաստատության նոր ձևավորված մասնագիտական լսարանում, այնպես էլ բիզնես գործընկերների արտադրամասերում։
Հայտերը դիտարկելիս առավելությունը տրվում է աշխատանք փնտրող գործազուրկներին, զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին, Արցախից տեղահանված անձնաց, հաշվանդամություն ունեցող, մասնավոր բիզնես ունեցող անձանց։
Ուսուցման տևողությունը կազմում է երեք ու կես ամիս։