Արթիկի պետական քոլեջի կարիերայի կենտրոնը ծավալում է ուսումնական և կոնսուլտատիվ աշխատանքներ, ապահովելու համար քոլեջի հետ անընդհատ և շարունակական կապի ապահովումը, նպաստելու ուսանողների և շրջանավարտների ինտելեկտուալ, սոցիալական, մասնագիտական և անձնային հատկանիշների զարգացմանը:

Կարիերայի կենտրոնի գործիքակազմում կան ծրագրեր, որոնք ծառայելու են ի նպաստ յուրաքանչյուր ուսանողի և շրջանավարտի թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաներից դուրս: Կարիերայի կենտրոնի գործունեության հիմքում դրված են միջազգայնացման, փոխօգնության, համատեղ հետաքրքրությունների բացահայտման և փոխգործակցման գաղափարները:

Կարիերայի կենտրոնը պարբերաբար իրականացնում է հանդիպումներ ուսանողների հետ, անցկացնում՝ դասընթացներ տարբեր թեմաներով։

19.05.2021

Արթիկի պետական քոլեջի ուսանողները և կարիերայի պատասխանատու Նազիկ Չոփիկյանը մասնակցեցին Career Lab-ի կողմից կազմակերպված դասընթացներին: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան զրույցներ կարիերայի և բիզնեսի, ոչ ֆորմալ դասընթացների մասին և վարպետաց դասեր:

«Ավագ դպրոցների աշակերտների և քոլեջների ուսանողների հզորացման և փորձի փոխանակման արշավի» շրջանակներում «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնի աշխատակիցները Արթիկի Պետական քոլեջում իրականացրեցին տեղեկատվական հանդիպում տեղի ուսանողների հետ: Հանդիպման առաջին մասում համառոտ ներկայացվեց  «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման, գործունեության և ընթացիկ ծրագրերի մասին: Հանդիպման երկրորդ մասում խոսվեց արշավի բուն նպատակի, իրականացվելիք փուլերի և երիտասարդների ակտիվացման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ: