Եռակողմ համագործակցության հուշագրեր են կնքվել People in Need-ի, Արթիկի պետական քոլեջի և «ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ»-ի հետ, Շիրակի մարզում աշխատանքի վրա հիմնված ուսուցում կազմակերպելու և տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով։
Հուշագրերի ստորագրման արարողությանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ով կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման անհրաժեշտությունը՝ առաջնային դիտարկելով գործատուների կարիքների ներառումը մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացում:
Հուշագրերը ստորագրվել են «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է People in Need չեխական կազմակերպությունը: Ծրագրի գործընկերներն են Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և Զբաղվածության պետական գործակալությունը։
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Արթիկի պետական քոլեջը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հեռ․ համար
(+374) 24453798 (+374) 93444141Էլ․ հասցե
[email protected] [email protected]Copyright 2020. All rights reserved by gHost Services