Ապրիլի —ին Արթիկի պետական քոլեջի կարիերայի ուղղորդման կենտրոնի նախաձեռնությամբ քոլեջում էր հյուրընկալվել Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Արման Քոչարյանը։

Վերջինս հանդիպում ունեցավ քոլեջի ավարտական կուրսի ուսանողների հետ։

Արման Քոչարյանն ուսանողներին ներկայացրեց զբաղվածության պետական ծրագրերը, կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները։

Հանդիպման երկրորդ հատվածը նվիրված էր հարց ու պատասխանին, որի ընթացքում ուսանողները հետաքրքրվեցին, թե որոնք են մարզում ամենապահանջված մասնագիտությունները,ինչպես կարող են աշխատանք գտնել կենտրոնի օգնությամբ կամ մասնակցել ծրագրերին, որոնք հնարավորություն կտան բարելավել հմտություններն ու գտնել աշխատանք, որը կհամապատասխանի մասնագիտությանը։

Ուսանողները ստացան սպառիչ պատասխաններն ու հանդիպումը գնահատվեց արդյունավետ ու օգտակար ուսանողների համար։

Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Արթիկի պետական քոլեջը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: