Ուսանողական խորհուրդ
Արթիկի պետական քոլեջի ուսանողական խորհրդի նպատակն ու գերխնդիրն է ներկայացնել ու պաշտպանել ուսանողների շահերը:
Այս տարիների ընթացքում Ուսանողական խորհուրդը անցել է ձեռքբերումների, բարեփոխումների ու նվաճումների բազմաթիվ փուլեր: Շարունակական կատարելագործման արդյունքում այն այսօր դարձել է սիրված ու վստահելի ուսանողական ինքնակառավարման մարմին, որն ի զորու է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները: Այն շատ ուսանողների ամենասիրելի վայրն է, որտեղ իրենք կարող են գտնել ցանկացած խնդրի լուծում՝ կապված թե՛ ուսման, թե՛սոցիալական և բազմաթիվ այլ ոլորտների հետ:
Ուսանողական խորհուրդը քոլեջի կյանքում ունի ակտիվ դերակատարում: Ստեղծման առաջին իսկ օրից ՈւԽ հիմնական առաքելությունը եղել և մնում է ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունը:
Ուսանողական խորհուրդը ուսանողության խնդիրներով զբաղվող ինքնակառավարման մարմին է, որի գործունեությունը սահմանվում է ՀՀ օրենքների և քոլեջի կանոնադրության հիման վրա:
Հաջողության պատմություն
2023-2024 ուսումնական տարում <<Արթիկի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի ուսանողները, համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման և ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1449-Ն որոշման 14, 15 և 18 կետերի, օգտվել են ուսման վարձավճարի մասնակի զեղչի իրավունքից։
2023-2024 ուսումնական տարում <<Արթիկի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի ուսանողները, համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման և ՀՀ կառավարության»2023 թվականի օգոստոսի 24-ի N 1449-Ն որոշման 4-րդ կետի, օգտվում են պետական կրթաթոշակից։
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Արթիկի պետական քոլեջը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հեռ․ համար
(+374) 24453798 (+374) 93444141Էլ․ հասցե
[email protected] [email protected]Copyright 2020. All rights reserved by gHost Services